17 Մայիսի, 2024
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա։

Այս մասին  «Նեմեսիս» հուշակոթողի մոտ Բագրատ Սրբազանի և դասախոս-գիտնականների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Չի կարող լինել որևէ մեկը, որ հակադրվի այս սահմանադրական և հոգևոր ճշմարտությանը։

Ես այստեղ եմ ստորագրած լինելով գիտնականների համապատասխան հայտարարությանը, որի պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է։ Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա։

Կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում։

Սահամանազատման գործընթացը ես որակում եմ ոչ թե որպես վատ լուծում, այ դրա լուծման բացակայություն։

Բարձրաձայն խոսել, թե ժողովուրդ այսպես չլուծենք պատերազմ կլինի, թող լինի պատերազմ, իսկ դու նրա համար ես ՀՀ վարչապետը, որ նաև պատերազմի ժամանակ ապահովես, որ մենք հաղթենք, դա ինչ վախեցնելու միջոց է։

Ամեն օր պատերազմի վտանգի տակ տունդ զիջելն ընդունելի չէ»,-ասել է նա։

 

 

kotayk

Լրահոս