10 Հունիսի, 2024

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը համոզված է՝ Բագրատ Սրբազանի շարժման ճնշման արդյունքում արտահերթ զարգացումներ չեն լինի:

«Երկու տարի հետո երկրում լինելու են հերթական խորհրդարանական ընտրություններ. Բագրատ Գալստանյանը հավաքում է իր ներկայիս թիմին, գնում է ժողովրդավար կերպով մասնակցում է ընտրություններին, հաղթում է, դառնում իշխանություն, չի հաղթում, դառնում է ընդդիմություն»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է, թե հանրահավաքներին չի հետևում։

Ինչ վերաբերվում է իշխանական որոշ օղակներում տիրող տեսակետին, թե շարժումը մարել է՝ Ղահրամանյանը նշեց, որ այդպես չի կարծում։

«Մարել ասելով ի՞նչ նկատի ունեք: Եթե քիչ մարդ է գալիս, դա մարել չի: Եթե 10 հոգի  բողոքում է, ուրեմն չի մարել, բայց դա այն շարժումը չի, որը կարող է բերել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ամբողջ աշխարհում էլ այդպես է, այնտեղ, որտեղ իշխանությունը զավթված չի, որտեղ իշխանությունը եկել է ազատ, արդար ընտրությունների արդյունքում, որն ընդունել է նաեւ ընդդիմությունը, այդ երկրներում իշխանափոխությունը, որպես կանոն, փոխվում է եւ պետք է փոխվի հերթական խորհրդարանական ընտրություններով»,-ասաց իշխանական պատգամավորը։

kotayk

Լրահոս