23 Փետրվարի, 2024
«Բանակցությունների ընթացքում շատ բան կոնստրուկտիվ է, բայց հետագայում միշտ չէ, որ դրա իրականացումը տեսնում ենք»։ Այդ մասին France24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը․

«Ալմաթիի հռչակագիրը պետք է լինի երկու երկրների միջև սահմանազատման քաղաքական հիմքը, մեր երկրների միջև նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որ գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը, խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, կրկին ասել է, որ այն պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքներով․ «Այս կետերն ենք կենտրոնացրել «խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Եթե այս բոլոր ուղղություններով Ադրբեջանը գործնականորեն վերահաստատի իր պարտավորությունները, խաղաղության հասնելու ճանապարհին խոչընդոտներ չենք ունենա»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

kotayk

Լրահոս