25 Հունիսի, 2024
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է Ադրբեջանի բոլոր հանցագործությունները Հայաստանի նկատմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանն ասել է, իբր, «դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես, պիտի վրեժս քեզնից լուծեմ»՝ Շարմազանովն ընդգծեց. «Եթե պարզ կովկասյան ժողովուրդների լեզվով թարգմանենք սա, դուրս է գալիս՝ «դե մենք իրենց 7 շրջանն ենք գրավել, հիմա էլ Ադրբեջանի հերթն է Հայաստանի 7 շրջանը գրավելու»»։

«Ալիևին պետք չէ ո՛չ պաշտպանության, ո՛չ արտաքին գործերի նախարար պահել, բոլոր գործառույթներն անում է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։

Հիշեցնենք՝ ՔՊ քաղաքական ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզնից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»։

 

 

kotayk

Լրահոս