17 Մայիսի, 2024
«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ։

Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված առևտրային կենտրոններում, տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ։

Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում նախաքննության շահերից ելնելով»,- ասաց Աբրահամյանը։

 

 

kotayk

Լրահոս