21 Նոյեմբերի, 2023
«Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել անկախ լրագրողներ Մեհեմմեդ Կեկելովին և «Աբզաս Մեդիա» լրատվականի տնօրեն, ռեժիսոր Ուլվի Հասանլին։
«Ռեժիսոր Ուլվի Հասանլին Ադրբեջանի կառավարության՝ ազատ արտահայտվելու և անկախ լրատվամիջոցների անարդարացի ճնշումների վերջին թիրախն է: Մենք դատապարտում ենք նրանց ձերբակալությունները և կոչ ենք անում կալանքից անհապաղ ազատ արձակել Ուլվիին և Մեհեմմեդին», – X-ի իր էջում գրել է «Ֆրիդոմ հաուսը»:

Ադրբեջանցի քաղաքական բլոգեր Մանաֆ Ջալիլզադեին գրել է, որ լրատվականը լուսաբանում է Ալիևի ռեժիմի հանցագործությունները, իսկ Ալիևը բանտարկում է բոլոր անկախ լրագրողներին, ովքեր Ադրբեջանում իրեն չեն ծառայում։

«Աբզաս Մեդիա»-ի տնօրեն Ուլվի Հասանլին խոսել է ձերբակալության ժամանակ իր հետ կատարվածի մասին. «Ոստիկանության վարչությունն ասաց, թե ինչու չեք գրում Ղարաբաղի մասին, այլ գրում եք միայն կոռուպցիայի մասին»:

 

 

kotayk

Լրահոս