21 Մայիսի, 2024

Գերմանիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի առաջարկին՝ ռուսական սառեցված ակտիվներից եկամուտներն օգտագործել Ուկրաինային 50 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու համար:

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ-ի առաջարկը առանցքային կլինի G7-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ մայիսի 23-ին, Իտալիայի Ստրեզա քաղաքում, ասում են ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները:

 

kotayk

Լրահոս