26 Նոյեմբերի, 2022

Ադրբեջանն ի սկզբանե աջակցել է Եվրամիության և անձամբ պարոն Շառլ Միշելի միջնորդական նախաձեռնությանը, քանի որ պարզ դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող օգնել  Ադրբեջանին և Հայաստանին համաձայնության գալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս առումով պարոն Միշելի նախաձեռնությունը շատ տեղին էր։ Մինչ այժմ մենք Բրյուսելում հանդիպումների մի քանի փուլ ենք անցկացրել։ Կարծում եմ՝ նրանք բոլորն էլ հաջող էին: Մեր բանակցություններին հաջորդած մամուլի հաղորդագրություններն իրականում օգնեցին մեզ մշակել կարգավորման բանաձևը։ Որովհետև Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում որոշակի պատրանքներ առաջացան։ Նրանց թվում էր, թե մեզ հետ կշարունակեն քննարկել Ղարաբաղի հարցը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ հարցը բացարձակապես չի քննարկվում, որ մենք չենք պատրաստվում Ղարաբաղը քննարկել ոչ մի երկրի, ոչ մի միջազգային կազմակերպության հետ։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, սա «մեր» տարածքն է՝ ճանաչված բոլորի կողմից»,-ասել է Ալիևը։

kotayk

Լրահոս