12 Մայիսի, 2024

Քաղաքական գիտությունների թեկնածու Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միտինգից առաջ ուղեցույց
«Գնացեք միտինգ անելու տեղը սահման ու դիրք պահեք» ասողներին
Թողած սահմանի ու պաշտպանական դիրքի ու գծի տեղը հենց հիմա ասա ու ցույց տուր, գնամ:
«Վլաստի կռիվ են տալիս, որ թալանածը պահեն իրենց հետ չտան» ասողներին
Թալանածը քո անունից վերցրել ծախսել են ու քեզ փայ չեն տվել, դու դրա մասին մտածի
«Ես չեմ գալիս միտինգի, որովհետև էնտեղ սա կամ նա է ներկա» ասողներին
«փՄիտինգը խռոված բարեկամի կամ նախանձ ընկերուհու ծնունդ կամ հարսանիք չի, որ չգալդ հիմնավորես նեղվածությամբ կամ հիասթափությամբ:
«Չեմ գալիս որովհետև բան չեն անում» ասողներին
Հենց հիմա հիշիր վերջին արածդ բանը, որին գոնե 20 հոգի մասնակցել ու բոլորը գոհ են մնացել, եթե չէ շարժվի տեղիցդ ու գոնե կանգնի ու լսի:
«Էս մի քաղաքական գործիչը էն ժամանակ սա էր, էն ժամանակ նա էր, սրա հետ էր, նրա հետ էր, սա սենց էր ասում ու անում, նա նենց էր ասում ու անում» ասողներին
Ճիշտ ու արդար ես մտածում, բայց էդ գնահատականիդ տեղը ընտրություններն են, որտեղ քո ընտրությամբ բոլորին կտաս իրենց արժանի գնահատականը, իսկ հիմա ծանր էգոդ տեղից շարժի, չգալու փուչ հիմնավորումներդ թող մի կողմ ու հայդա հրապարակ:
«Ես ոչ մեկին էլ չեմ հավատում ու քաղաքականությունից հեռու եմ»
ասողներին
Ուշադիր լսի նրանց, ով քիչ թե շատ հասկանում ու ասում ա, որ վիճակդ լավ չի, շարժվի տեղիցդ, քանի ես չեմ սկսել քեզ շարժել, որովհետև քո չշարժվելու ու չհասկանալու պատճառով ոչ միայն դու ես տուժում, այլ նաև ես ու մի ողջ հասկացող ու չհասկացող ժողովուրդ»:
kotayk

Լրահոս