21 Հունիսի, 2024
«Ուզում եմ գնալ Կիրանց՝ հանդիպելու այնտեղի ժողովրդի հետ, հասկանալու բուն իրավիճակը, գնահատելու, թե ինչ է տեղի ունենում»,- նախքան Երևանից Կիրանց մեկնելը լրագրողներին ասաց«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նաև նշեց, որ ուզում են տեսնել իշխանության կողմից ցուցադրված հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցկացված փշալարերով ցանկապատը։

«Մինչև օրս մեզ ուղարկված տեսանյութերում, լուսանկարներում այդ փշալարերով ցանկապատը չկա։ Ասում են Ոսկեպարում է, գնանք, տեսնենք մեր աչքերով ու համոզվենք՝ կա, թե չկա»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Նշենք, որ Սրբազանը հետ Կիրանց են մեկնում շարժման բազմաիթվ անդամներ ու քաղաքացիներ։

 

 

kotayk

Լրահոս