28 Հունիսի, 2024

Քննարկման մասնակիցների հետ մտքեր են փոխանակվել ԵՄ ու անդամ երկրների հետ ՀՀ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Որպես կարևոր բաղադրիչներ ընդգծվել են ՀՀ դիմակայունությանն ուղղված համատեղ ջանքերը, ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի լայն աշխարհագրական ընդգրկմամբ փոխգործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հնարավորություններին, ինչպես նաև Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք տնտեսական ու տրանսպորտային կապուղիների զարգացմանը, «Խաղաղության խաչմերուկի» ներքո ծրագրերի կյանքի կոչմանը։ «Մեր միջազգային գործընկերներից մենք ստացել ենք դրական արձագանք այս նախաձեռնության վերաբերյալ, այն վկայում է նաև խաղաղության օրակարգին, տարածաշրջանում կայուն զարգացման ապահովմանը ՀՀ հանձնառության մասին։»

ՀՀ ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք այլ հարցերի:

kotayk

Լրահոս