5 Ապրիլի, 2024
Քիչ առաջ Հահակոռուպիցոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նրանք պարզել են, որ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված:

Կայքի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալել ու Հակակռուպցիոն կոմիտե են տեղափոխել Կամսար Ավետիսյանին, Վոլոդյա Ավագյանին:

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել Է ՀՀ ՊԵԿ երկու օպերլիազոր:

 

 

kotayk

Լրահոս