13 Մայիսի, 2024

Թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալինը Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ:

Այս մասին հայտնում է ՀԱՄԱՍ-ի հեռագրային ալիքը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռաֆահում իսրայելական բանակի գործողությունը։

Հանիյեն Կալինին տվել է հատուկ փաստաթուղթ, որում կան տվյալներ Իսրայելի բանտերում պաղեստինցի բանտարկյալների խոշտանգումների մասին:

kotayk

Լրահոս