14 Մայիսի, 2024
Հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին այսօր հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ խոսելով շարժման տարվող քայլերից.

«Մեր պատկերացումներն ենք նրանց ներկայացրել և առաջարկներ ենք ստացել, գաղափարներ ենք փոխանակել։ Բոլորն էլ ներքին ոգևորություն ունեն»,- նշել է Բագրատ սրբազանը։

Նա հայտնել է՝ հանդիպել է նաև ՀՀ նախկին վարչապետների՝ Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մանրամասնել է, որ պատրաստ է հանդիպել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։

 

 

kotayk

Լրահոս