17 Մայիսի, 2024

Գերմանիայի ԱԳ նախարար Աննա Լենա Բերբեկը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Նա X-ի իր էջում, մասնավորապես, գրել է․

«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղ գործընթացին: Այժմ չափազանց կարևոր է շարունակել երկխոսությունը», – ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

kotayk

Լրահոս