20 Մայիսի, 2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցությունը», – ասված է հայտարարության մեջ։

kotayk

Լրահոս