7 Հուլիսի, 2023
Նախօրեին մի շարք զինվորականների գեներալի կոչում է շնորհվել։ Պետք է անկեղծ ասեմ՝ ես չգիտեմ այդ նոր գեներալներից ով ինչ արժանիք ունի, ինչպես է ծառայում, ինչ արժեքների է դավանում։ Ավելի ճիշտ՝ գրեթե չգիտեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Համացանցում այսօր որոշ կարծիքներ ու մեկնաբանություններ կարդացի։ Մարդիկ հաշտ չեն մեր հրամանատարների հետ։ Ցավալի է, բայց այդպես է։ Իսկ ավելի ցավալին այն է, որ տեղ ունեն անհաշտ լինելու։ Բայցևայնպես, ուզում եմ բարի ծառայություն մաղթել մեր Բանակի հրամանատարներին ու զինվորներին։

Բարի ծառայություն մաղթել ու նաև մաղթել լինել իսկական գեներալ։ Այնպիսին, ինչպիսին Գրիգորի Խաչատուրովն է։ Լինել իսկական գեներալ ու հիշել իսկական գեներալի մասին։ Հավատացե՛ք, պարոնայք սպաներ, միայն այդպես դուք կարող եք արժանանալ Հայոց Բանակի գեներալի բարձր կոչմանը։ Խոսքս ոչ թե հրամանագրի, այլ իրական արժանիքի մասին է։ Հիշե՛ք Խաչատուրովի մասին։ Միայն այդպես կարող եք վերականգնել մեր

Բանակի փառքն ու հզորությունը։ Վստահ եմ՝ հասկանում եք ինչի մասին եմ խոսում։

Թող Աստված ուժ տա ձեր բազուկներին և իմաստնություն՝ մտքին։ Բարի ծառայություն»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

kotayk

Լրահոս