14 Հունիսի, 2024
Հունիսի 17-ին, ժամը 18:30-ին հավաքվելու ենք այստեղ (Բաղրամյան-Դեմիրճյան) խաչմերուկում։

Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ Սրբազան

«Հունիսի 17-ին ժամը 18։30 նշանակված է ԱԺ արտահերթ նիստը, այդ ժամին հավաքվում ենք այստեղ։

Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի ներառական, ավելի քաղաքացիական, ավելի հզոր, ճնշող, մեծացող ու ավելի հաղթանակին վերջնականապես ձգտող»,-ասել է նա։

«Մեր փափագն է եղել, որ այս ժամանակահատվածն ուղղակի քաղաքական իմաստով վերջնականապես այս մարդկանց հեռացման ժամանակահատվածը լինի, բայց մինչև այսօր չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու։

Շատ ավելի մեծ բան է ստացվել, ստացվել է այն, որ ամբողջ աշխարհը մտածում էր, որ հայ ժողովուրդը անպատիվ գերեզման է մտել, բայց մենք ապացուցել ենք, որ այդպես չէ։ Մեր այս շարժումն ընդամենը 40 օրվա շարժում է, որը չհանձնվելու մասին է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում հայտարարել է, որ վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. տեղադրված ավանը չի լինի։

 

 

kotayk

Լրահոս