11 Հոկտեմբերի, 2022

Էս, ի՞նչ լռություն ա։

Ա՛յ ընկերներ․ Սեպտեմբերի 27-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել և արդյունքում «ստացել» են մի փաստաթուղթ, որը այնուհետ Պրահայում դրվել է Փաշինյան-Ալիև բանակցությունների սեղանին։ Չե՞ք տեսել, դե նայեք։ Երեկ արտահոսքի արդյունքում բացահայտվել է այդ փաստաթուղթը։ Դատելով նրանից, որ այն լայնորեն տարածվել է, բայց չկա որևէ հերքում, ստացվում է որ, այդ թուղթը խիստ հավաստի է։

Ani Product
Ani Product

Ամենանընդունելի կետերից ընդամենը մեկը․

«Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ – ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»։

Փաշինյանը գնում է ու ակտիվ հանդիպումներ ունենում Ալիևի հետ, որպեսզի արցախցիները դառնան էթնիկ փոքրամասնություննե՞ր, Ադրբեջանի մարզերից մեկո՞ւմ, ընդամենը ներկայացուցիչ ունենան, որը քննարկում կանցկացնի Ալիևի նշանակված ներկայացուցչի հետ։

Նիկոլը հարցազրույցում ասում է՝ թող Արցախը բանակցի Ադրբեջանի հետ, Արցախի բարձր պաշտոնյաներն ասում են՝ պատրաստ ենք ուղիղ բանակցել։ Ո՞ւմ հետ եք բանակցելու, Ալիևի՞։ Իսկ մի գուցե ժպտացող ու կացինը ձեռքին Ռամիլ Սաֆարովի՞։ Մի հատ ինչ-որ «ճ» կլասի ներկայացուցչի՞։ Ու քննարկելու եք ոչ թե որպես Արցախի տեր, այլ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնություն՝ ընդամենը ինչ-որ իրավունքներ ունենալու համար։ Դա էլ հարց է՝ ձեզ տալո՞ւ են այդ իրավունքները, թե ոչ։ Վստահ կարող եք լինել՝ չեն տալու։ Ավելին, մուռ են հանելու նախորդ 30 տարին նվաստացած լինելու համար։ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները շատ ավելի մեծ իրավունքներ ունեն, քան ունենալու են Ադրբեջանում հայերը։ Քրդերը, եզդիները, որոնք մեզ մոտ ունեն կազմակերպություններ, խորհրդարանում ներկայացուցիչներ, դուք ոչինչ չեք ունենալու, ընդամենը ներկայացուցիչ, որը պետք է քննարկում անի ձեր իրավունքների վերաբերյալ։

Ի՞նչ կարգավիճակ, անվտանգություն, իրավունքներ, ոչինչ էլ չեն բանակցել, ոնչինչի էլ չեն կարողացել հասնել։ Կարող էին անգամ չգնալ բանակցելու, կարող է ավելի լավ տարբերակ լիներ։

Շեշտում եմ․ սա Միացյալ Արևմուտքի քավորությամբ միջնորդած տարբերակն է։ Էն որ բերեցին Փելոսիին ու սարքեցին ամենայն հայոց փրկիչ, դրոշները սաղ քաղաքով մեկ տնկեցին (անգամ Հայաստանի անկախության օրը Ամերիկայի դրոշներն էին ծածանվում մեր երկրում), օրումեջ Բլինքենի հետ ա խոսում, Արարատը Բայդենի հետ ա նկարվում, ասացին վերջ՝ ռուսներին պասլատ անենք, ընդունենք Արևմուտքին, Եվրոպային, այ էս ա։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից 

Լրահոս