17 Հունիսի, 2024

Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին տեղի ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» հարցը քննարկելու համար։ Հեղինակը խորհրդարանական ընդդիմությունն է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ մասնակցություն չի ունենալու նիստին։ Այնուամենայնիվ, հրապարակվել է նախագիծը, որը պետք է քննարկման է դրվի ԱԺ արտահերթ նիստում։

Ուղերձում նշվում է՝

Փաստելով, որ,

ԱԺ կողմից հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի ամբողջական իրացումը ստանձնած գործող կառավարությունը ի վիճակի չէ կատարել իր հանձնառությունը։

Առաջացած մարտահրավերների հաղթահարումը վեր է ՀՀ իշխող կամ որևէ առանձին քաղաքական միավորի ուժերից։

ՀՀ-ին ուղղված լրջագույն սպառնալիքներին դիմագրավելու, հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու համար պահանջվում է համահայկական ամբողջական համախմբում։

Արձանագրելով, որ

հրատապ անհրաժեշտություն է քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում եղանակով ձևավորել հանրային հեղինակություն ունեցող, փորձառու անձանցից կազմված նոր կառավարություն, որն ամենասողմ ժամկետներում կներկայացնի ստեղծված իրավիճակին համապատասխան նոր ծրագիր և կիրագործի երկրի դիմադրողականության մեծացմանը, պաշտպանության և անվտանգության ամրապնդմանը, տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված ամբողջական քայլեր՝

Ազգային ժողովն ուղերձով դիմում է՝

ՀՀ կառավարությանը՝ վիճակով թելադրված ներկայացնել հրաժարական։ հանրությանը՝

ՀՀ-ում, և սփյուռքում զորակցել և սատարել նոր կառավարությանը և համախմբվել նրա շուրջ։

Ուղերձն ամբողջությամբ՝ այստեղ։

kotayk

Լրահոս