ՀՀ-ն այս պահին որդեգրել է սեփական Զինված ուժերը, կարողությունները նորացնելը և արդիականացնելը: Սա ենթադրում է, որ մենք ունենք և’ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն, և իհարկե գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ, այդ թվում նաև` եվոպական գործընկերներին է վերաբերում: Խոսքը վերաբերում է նաև խաղաղության գործիքակազմից օգտվելու հնարավորություններին: Այս մասին այսօր Ֆրանսիայի ԶՈւ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մեր մոտեցումը հետևյալն է` ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենքը-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի: Իհարկե’, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից: Եվ մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, մեր երկրի սուվերենությունը: Անկախ նրանից` մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈւ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը և մեր այսօրվա ստորագրած պայմանագրերը հենց դրա մասին են»,- ասաց Պապիկյանը: