3 Հուլիսի, 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում  հանդիպման ընթացքում քննարկել  են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և  Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին  ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանային և գլոբալ կայունության ապահովման համար:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է հող ձևավորել հրադադարի համաձայնագրի, ապա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար:

kotayk

Լրահոս