5 Դեկտեմբերի, 2022

Գլխավոր դատախազությունը մանրամասնում է, թե ինչու է Ֆրանսիան մերժել արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։

Ըստ դատախազության հաղորդագրության, արտահանձնումը մերժվել է 1957 թվականին ընդունված «Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի» վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված վերապահման համաձայն։ Ըստ այդմ, հանձնումը կարող է մերժվել, եթե հայցվող անձի համար կարող է առաջացնել ծայրահեղ անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ տարիքի կամ առողջական վիճակի հետ կապված:

Հիշեցնենք՝ դատախազությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետին։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։

Լրահոս