1 Հուլիսի, 2024

Օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվելւց: Իրավապահ մարմինները գրեթե բոլոր իրավական գործընթացներով փորձում են հասնել այն հարցին, որ օրենքով գողի տղան կեղծիքների արդյունքում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն, օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին այս պահին ազատության մեջ է, սակայն նրա` բանակից ազատման հիմքերը ստուգելու հարցում լուրջ գործընթաց է մեկնարկել:

2024 թվականի հունվարի 31-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:

Shamshyan.com-ը հայտնել էր, որ ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները և նրանց միացած մյուս իրավապահները Օշականում հայտնաբերել են Ս. Մելիքյանին և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել որպես խափանման միջոց կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Այս իրավիճակում հարց է առաջանում, եթե նա օրինական ճանապարհով է բանակից ազատվել, ապա ինչու է հրաժարվում ենթարկվել փորձաքննության, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս:

kotayk

Լրահոս