15 Սեպտեմբերի, 2023
Ես շատ քիչ մարդիկ գիտեմ, որ 20 տարեկանում հաղթել են, իրենք իրենց հաղթանակը որեւէ մեկին ապացուցելու ոչ կարիքը, ոչ ցանկությունը, ոչ էլ հավեսն ունեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, քարոզարշավի շրջանակներում Երեւանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով քաղաքապետի իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանին:

Արամ Սարգսյանն անդրադարձավ Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանին, նշելով. «Արտակը հավեսը դրեց, որովհետեւ թիմին պետք էր: Իսկ մարդիկ կան, որ այդ «պետքը» օգտագործում են, երբ իրենց է պետք: Այդ նույն թեկնածուն այսօր ուղերձով դիմել է մեր հանրությանը, ասել է՝ այ, սրանից առաջ, որ մենք մասնակցում էինք, հույս ունեինք եւ այլն… այդ ժամանակ ինքը բաբչկեն կապած, հոլիվուդյան ժպիտով աջուձախ պտտվում էր ու փորձում էր տեղավորվել ՔՊ-ի շարքերում, որովհետեւ իրեն պետք էր: Ու Արտակին սեւ էր համարում, ինձ էլ հետը: Ինքը սպիտակն էր:

Այդ ժամանակ Արտակը արդարադատության նախարարն էր, մենք «Լուսավոր Հայաստանի» հետ լույս դաշինքը ձեւավորեցինք եւ որոշեցինք միասնական մասնակցել մեր թեկնածուով: Թեկնածուն պետք է լիներ Մանե Թանդիլյանը: Էդմոն Մարուքյանը Խաժակյանի հետ բարձրացավ երկինք, իջավ ներքեւ, Մանեին համոզել չկարողացավ: Գիտե՞ք ինչու, որովհետեւ Մանեն Սոցապ նախարար էր, չէր ուզում: Ու այդ ժամանակ եկան ասացին՝ Մանեն չի համաձայնվում, եկեք Արտակին համոզենք: Համոզելը ո՞րն է, ես գնացել Արտակին ասել եմ՝ Արտակ, վիճակն այսպես է, կուսակցությանը ու երկրին պետք է, որ դու մասնակցս: Ինքն էլ ասել է՝ շատ լավ, եթե պետք է մասնակցում եմ: Հարցրեցի՝ բա պաշտո՞նդ: Ասաց՝ դիմում կգրեմ արձակուրդի: Ասել եմ՝ բա որ չընդունի՞: Ինքն էլ ասել է՝ չընդունի ազատման դիմում կգրեմ, ու եկել է: Այ, «պետքը» այստեղ է: Մարդու որակական հատկանիշները դրսեւորվում են այս հարթության մեջ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:

 

 

kotayk

Լրահոս