30 Մայիսի, 2024

«Իրանի տարածաշրջանային անվտանգության դոկտրինը հիմնված է տարածաշրջանի երկրների վրա հենվելու վրա», – նման հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Մանրամասները հայտնում է Mehr գործակալությունը:

Բաղերին ընդգծել է «ներքին անվտանգության» կարևորությունը՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային անվտանգության դոկտրին․

Ըստ աղբյուրի՝ Թեհրանից նշել են, որ պատրաստ են ներդրում ունենալ կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում՝ պատրաստակամություն հայտնելով իրագործել Երևանի հետ արդեն ստորագրված համաձայնագրերը։

Իրանի ԱԳՆ-ից նաև գոհունակություն են հայտնել Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, այդ թվում՝ Ագարակ – Քաջարան ճանապարհի կառուցման գործում Իրանի համագործակցության կապակցությամբ:

kotayk

Լրահոս