Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել երկրի հյուսիսում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Քիրքուք քաղաքի երկնքում, հայնում է Shafaq News-ը։
Հաղորդվում է՝ թուրքական ԱԹՍ-ն Իրաքի օդային տարածք է ներթափանցել հարևան Սուլեյմանիա նահանգի կողմից։ Անօդաչու թռչող սարքը խոցման գոտի մտնելուց հետո այն խոցվել է իրաքցի զինվորականների կողմից: Անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով տեղի ունեցած պայթյունը հրդեհ է առաջացրել Քիրքուքի բնակելի շենքում, սակայն միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հայտնել են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները:
Թուրքական կողմը դեռևս չի մեկնաբանել իր ԱԹՍ-ի կործանման մասին տեղեկությունը։