4 Հունիսի, 2024

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը չի հասկանում ընդդիմության պահանջերն առ բյուջեի կատարման կետերի, որոնք չեն կատարվել։

«Հիմա դուք կո՞ղմ էիք, թե՞ դեմ։ Շատ պարզ հարց է՝ ինչո՞ւ էիք դեմ քվեարկում, եթե հիմա էլ եկել ու պահանջում եք՝ ինչո՞ւ չեք արել»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավորը հարցրեց ընդդիմությանը։

Նրա գնահատմամբ, 30 տարվա դիվանագիտությունը թշվառություն է։ Ինչ վերաբերում է իրենց իշխանության օրոք ԱԳՆ կատարած աշխատանքներին, ապա, ըստ  ՔՊ-ականի, Հայաստանը վերջապես ունի դիվանագիտություն։

«Վերջապես Հայաստանը կցորդ չէ և վարում է իր անկախ պետության հարաբերությունները և դա ակնհայտ է»,-ասաց պատգամավորը, ապա դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հավելեց․ «Պարոն Միրզոյան, ձեր կատարած աշխատանքը միայն կույրը չի տեսնի։ Մեր դիվանագիտության հաղթանակն եմ համարում, որ երկխոսությամբ այսօր սահմանազատման հարցեր են սկսել լուծել։ Վերջապես դիվանագետները վերցրել են առաջնագիծը պահելու իրենց կարևոր առաքելությունը, որ չեն շպրտում զինվորի վրա իրենց չարած աշխատանքը, սա ամենակարևոր արդյունքներից է»։

kotayk

Լրահոս