29 Մայիսի, 2024
Դեսպան Քվինը ներկա է գտնվել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ Ներքին գործերի նախարարութան Ոստիկանության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Այս փոխգործակցությունը կօգնի ամրապնդել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն հակազդելու ասպարեզում մեր համագործակցությունը՝ օգնելով պայքարել կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ և պաշտպանել մեր համայնքները Միացյալ Նահանգներում և Հայաստանում», – ասել է դեսպան Քվինը։
kotayk

Լրահոս