5 Դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

Բայրամովը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորագույն գործոնը եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է, ինչին, սակայն, խոչընդոտում են մի շարք հանգամանքներ. հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, իսկ ականնների վտանգը դեռ պահպանվում է։

Բայրամովը հոխորտացել է, որ 2021 թվականին Հայաստանի կողմից արտադրված 2700 ական է հայտնաբերվել, ինչը վկայում է այն մասին, որ Լաչինի միջանցքն օգտագործվում է այլ նպատակներով։

kotayk

Լրահոս