10 Մայիսի, 2024

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջ․

«Մենք, որպես կանոն, չենք միջամտում պետությունների ներքին գործերին, եթե Ցեղասպանության ներքին սպառնալիք գոյություն չունի, բայց մենք պետք է լուծենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող խնդիրները, որոնք, կարծես, հակասում են Ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին:

Սա առավել կարևոր է դառնում Ադրբեջանի տագնապալի տարածքային նկրտումների և վերջին տասնամյակների ընթացքում Հայոց Ցեղասպանության շարունակական քաղաքականության համատեքստում:

Ցեղասպանությունների կանխարգելման գործում կարևոր է, որ առաջնորդները պաշտպանեն ճշմարտությունը և ճանաչեն մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։

Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող է բանակցել իր հարևանների հետ՝ առանց ժխտման դիմելու։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել Հարավային Կովկասում ճշմարտության հաստատմանն ու հաշտեցմանը՝ աչքից բաց չթողնելով արդարության և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը»։

kotayk

Լրահոս