14 Հունիսի, 2024

Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ախխ, Լուլու, Լուլու
Այսօր իշխանական քարոզչությունը Լուսինե Բադալյանին պատվիրակել էր մի ելույթ 1in.am-ում։
Ելույթը երկար էր, տհաճ, հեգնանքով ու մաղձով լեցուն և կազմակերպված էր միայն մեկ նպատակով․ Լուսինե Բադալյանը պետք է եթերում արտաբերեր մեկ նախադասություն․ ՛՛Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր՛՛։
Քսանութ րոպե եթերային ժամանակ վատնվեց թուրքի դեմ խոնարհվող և Եռաբլուրում լայնագույն ժպտացող մի անձնավորությանը բարբաջելու հնարավորություն տալու համար։
Լուլուի այս հերթական էժան բեմադրությունը կարելի էր զավեշտ համարել, եթե այս ամբողջ ելույթը հիմնված չլիներ մի մեծ ստի վրա։ Մենք արդեն սովոր ենք օրվա իշխանության կողմից թողարկվող և տիրաժավորվող ստերին, բայց անհոգնել շարունակաբար պայթեցնում ենք դրանք։
Եվ այսպես․
Եթե Սերժ Սարգսյանն արյուն թափելու նպատակ ունենար, ապա 2018-ին իրադարձություններն այլ կերպ կզարգանային։
Եթե Սերժ Սարգսյանն արյուն թափելու նպատակ ունենար, դուք մինչ օրս կմնայիք միջակ հաղորդավար և կշարունակեիք փոշոտ տաղավարից խոսել ոչմիբանի մասին, ինչը ձեր օրգանիկ միջավայրն է։
Եթե Սերժ Սարգսյանն արյուն թափելու նպատակ ունենար, դուք և ձեր նմանները հիմա ԱԺ-ում ՀՀ սուվերեն տարածքները հանձնողի հակահայկական ու հակապետական որոշումները չէիք դակի առանց հասկանալու։
Եթե Սերժ Սարգսյանն արյուն թափելու նպատակ ունենար, 2013 թվականի ընտրություններից հետո նույնպես շատ բաներ այլ կերպ կլինեին։ ՛՛Էլեկտրիկ Երևան՛՛-ը և տրանսպորտի հնարավոր թանկացման պատճառով ձեր սպոնսորների կողմից կազմակերպված ՛՛բողոքի ինքնաբուխ ակցիաները՛՛ նույնպես լրիվ այլ ավարտ կունենային։
Սերժ Սարգսյանը բազմիցս խոսել է այն մասին, որ վեց տարի առաջ նա ուներ ստեղծված իրավիճակի համար մի քանի ուժային լոծումներ, բայց դրանցից ոչ մեկը ընդունելի չէր իր համար, քանզի իշխանությունը մարդկային կյանքից թանկ չէ։ Բայց դե ձեր և ձեր ֆյուրերի համար այսպիսի դիրքորոշումը անհասանելի և անընկալելի բարցունք է։ Մեկ է չեք հասկանալու, թե ինչպես կարելի է իշխանությունը պահելու համար ցուցարարների վրա կարմիրբերետավորներին ֆաս չտալ, հատուկ միջոցներ օգտագործելու, ջարդելու, ոլորելու, գետնին փռելու, ստորացնելու հրահանգ չտալ։
Առակս ի՞նչ կցուցանե, Լուսինե։
Վերջին օրերին ձեզ հաճախ են հրահանգներ իջեցում արտաբերելու այս կամ այն բարբաջանքը։ Լավ կլիներ, որ կարողանայիք ձեր մտքի մեջ ՛՛լյուստրացիա՛՛ /ձեր ելույթից հասկացա, որ այդ բառը շատ եք սիրում, հուսամ, գիտեք, թե ինչ է նշանակում/ անել այդ հրահանգները։
Եթե միայն դուք կարողանայիք ընկալել, որ ձեզ պատվիրում են արտաբերել բացարձակ սուտ, որը հաստատապես հերքվելու է, ապա գուցե այսօր ծիծաղելի վիճակում հայտնված չլինեիք։
Բայց, ավաղ, կամ չեք հասկանում, կամ հրաժարվելու հնարավորություն չունեք։
Երկու դեպքում էլ լավ չի, Լուսինե։
kotayk

Լրահոս