29 Հունիսի, 2024

Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Առհասարակ, շատ առումներով է սխալ համեմատել մարտի 1-ը ու հունիսի 12-ը։ Մարտի 1-ին ոստիկանների կողմից հրազեն է կիրառվել /օդ են կրակել/, հունիսի 12-ին՝ ոչ Մարտի 1-ին զոհեր են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։ Մարտի 1-ին ավելի վտանգավոր եղանակով են կիրառվել հատուկ միջոց չերյոմուխաները /նաև մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին սխալ և ապօրինի են օգտագործվել լուսաձայնային նռնակները՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելով։ Մարտի 1-ին ցուցարարների մեջ հրազենով զինված անձինք են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։ Մարտի 1-ին հրկիզումներով, գույք վնասելով ու խանութներ կոտրելով զանգվածային անկարգություններ են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։ Մարտի 1-ին մարտական նռնակ է նետվել ոստիկանների շարքի մեջ/ առաջին մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին՝ ոչ։ Մարտի 1-ին մոլոտովի կոկտեյլներ են նետվել ոստիկանական շարքերի վրա, հունիսի 12-ին՝ պլաստիկ շշեր։

Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով։

kotayk

Լրահոս