Արարատ Միրզոյանից սպասում էի ոչ թե լսել, որ Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի, այլ պիտի ասեր շատ ավելին. արցախցին վաստակել է այդ իրավունքը։ Մի՞թե չի կարողանում լեզուն պտտել, ավելին ասել, համարձակ խոսել՝ ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի։ Պետք էր ասել՝ այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում, որ Արցախի ժողովուրդն ապրի ավտորիտար ռեժիմի ներքո։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։