3 Դեկտեմբերի, 2022

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արա Վարդանյանը գրում է.

«Երբ հստակ որոշում ես մեռնել, գոյանում է ունեցվածքդ կիսողների հերթ…

Դրած սպասում եք ՀՀ որևէ պաշտոնյաի կողմից Լավրովին պատասխան։ Ի՞նչ պատասխան։ Լավրովը ասել է բառացի այն, ինչ մոտ երկու տարի է ասում է նիկոլը։ Ավելին, տողատակում նա նույնիսկ ակնարկեց այն, որ Ալմա Աթայի հռչակագիրը ընդունելիս Հայկական կողմը ժամանակին ունեցել է վերապահումներ կապված Արցախի հարցի հետ, մինչդեռ Պրահայի հայտարարության մեջ այդ վերապահումների մասին որևէ խոսք չկա։

նիկոլ- ալիև զույգը միասնաբար տապալեցին Արցախը փրկելու Մոսկվայի ջանքերը (դա բխում էր Մոսկվայի շահերից, այլ ոչ թե հայերի հանդեպ աննախադեպ սիրուց)։
Մնում է մեկ կետ` Սյունքիը։

Մենք որոշել ենք մեռնենք ու զարմանում ենք, թե ինչու են այդքան շատացել մեզ դրանում օգնողները…»։

kotayk

Լրահոս