6 Հունիսի, 2024

Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան և կանցնի իր պարտականություններին, դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չի գնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա, հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից։

kotayk

Լրահոս