30 Մայիսի, 2024

Մենք տեսել ենք դրական արձագանք և կրկնում ենք, որ պատրաստ ենք օգնել: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` Հայաստանի հեղեղված տարածքներին օգնություն տրամադրելու առաջարկի մասին։

«Որպես դաշնակիցներ միշտ պատրաստ ենք օգնել՝ ելնելով Երևանի կարիքներից»,- նշել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ դեպքի վայր գործուղված տարբեր պրոֆիլի ռուս մասնագետները հայ մասնագետների հետ փնտրում են խնդիրների լուծման ուղիներ։

«Եվս մեկ անգամ ցավակցում ենք տարերային աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- հավելել է Մարիա Զախարովան

kotayk

Լրահոս