1 Հոկտեմբերի, 2022

ՀՀ զինված ուժերում չկա քլունգի, բահի, կոշիկի, տրակտորի խնդիր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետո բանակում եղած խնդիրների վերաբերյալ հրապարակումներին։
«Ես այդ հրապարակումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել։ Նպատակը մեկն էր` ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ էքսկավատորի և ո՛չ էլ տրակտորի խնդիր չպետք է լինի։ Այնտեղ հարցրել եմ` արդյոք այդ պրոբլեմը կա, թե ոչ, արձանագրել ենք, որ չկա»,– նշեց Փաշինյանը։

Ani Product

Նրա խոսքով` 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հսկայական ինժեներական աշխատանք է արվել։ Վարչապետի պնդմամբ` 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ հայկական բանակն ամուր կանգնել է երկրի պաշտպանության դիրքերում։ Այլ բան է, որ ուժերն անհավասար էին։
Փաշինյանը նաև ասաց` հանձնարարել է, որպեսզի ճշտեն, թե փողոցներում երիտասարդներն ինչ են հավաքում և ինչի համար։ 

Ani Product

Նշենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո բազմաթիվ երիտասարդներ չոր սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք ու ծխախոտ են հավաքում, որպեսզի ուղարկեն դիրքեր։

Լրահոս