13 Հունիսի, 2024

Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում ստեղծվել է, շախմատային տերմինով բնորոշվող,  «պատային» իրավիճակ՝ իշխանությունն այլևս ոչ մի օրակարգ չի կարողանում թելադրել և հասարակության հետ շփվում է բացառապես «ոստիկանական պատնեշի հետևից» (ցիտատը Նիկոլինն է ուղղված Սերժ Սարգսյանին), իսկ ընդդիմադիր շարժումը թեև չի մարում, սակայն առայժմ չունի իշխանություններին հեռացնելու ռեսուրս: Շախմատում այս իրավիճակում գրանցվում է ոչ ոքի: Քաղաքականության մեջ այդպես չի լինում… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Կամ իշխանությունները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ շարժման առաջնորդի հետ (այդ թվում նաև արևմտյան դեսպանատների ճնշման տակ, քանի որ նրանց են արդեն մեղադրում ոստիկանության նման «բարեփոխման համար» և նրանք դա շատ լավ գիտակցում են… իսկ արևմուտքն, ի տարբերություն ռուսների, շատ թանկ է գնահատում հասարակության մեջ ունեցած իր ամեն մի վարկանիշային տոկոսը), կամ կշարունակի երեկվա արյունահեղությունը և… շատ ավելի վատ վերջաբան կունենա…

Նրանց այլևս ոչ ոք տեր չի կանգնի… բացառությամբ Ալիևից իհարկե:  Հենց նրան էլ ուղղված էր Նիկոլի երեկվա խոսքերն Արցախի մասին:

Փաստորեն Նիկոլի հույսը երկուսն են՝ իր «բարեփոխված» ԳԵՍՏԱՊՈՆ և «բարեկիրթ» Ալիևը:

kotayk

Լրահոս