12 Մայիսի, 2024

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․

Սրբազան Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում։ Փորձագետներ Էհսան Մովահեդյանը, Սալար Սեյֆ Էդդինին և Ռեզա Շեյբանին հիմնականում թելեգրամյան էջերում գրում են, որ գունավոր հեղափոխությունները Ուկրաինայից մինչև Հայաստան ձախողել են, և հիմա նոր ուժերի ասպարեզ գալու ժամանակն է։ Իրանը պետք է ուշադիր հետևի հայ հոգևորականների սկսած շարժման զարգացումներին։

Ողջունելի է, որ Հայաստանում ծայր է առել ազգային-կրոնական վերելք։ Անկախ այս նոր ալիքի ելքից, շարժման բնույթը համահունչ է Իրանի իսլամական Հանրապետության ազգային շահերին։ Իրանցիները մեջբերել են նաև Սրբազանի այն խոսքերը, որով դրվատել է Իրանին՝ փողոցները նահատակների (շահիդների), այդ շարքում նաև հայ նահատակների անվամբ կոչելու համար։

Ներիրանական ԶԼՄ -ներից Հայաստանի վերջին անցուդարձերին անդրադարձել են tasnim-ը, mashreghnews-ը, irdiplomasy-ը և ghatreh-ը։ Դրսի պարսկատառ մամուլից հոգևորականների գլխավորած շարժման մասին գրել են BBC-ի պարսկերեն բաժինը (հարցազրույց լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ), Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության TRT ալիքի պարսկերեն բաժինը և համաթուրքական շահեր պաշտպանող ազերիական թելեգրամյան ալիքը։ Վերջինս գրում է, որ հայ հոգևորականների գլխավորած շարժումը քաջալերվում է Իրանի կողմից։

kotayk

Լրահոս