24 Մայիսի, 2024

Սահմանազատման հարցում առաջընթաց կա, ինչը նշանակում է քայլեր Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Այնուամենայնիվ, կայուն, երկարաժամկետ կարգավորումը դեռևս պահանջում է լուրջ փոխզիջումներ և բավարար քաղաքական կամք երկու կողմերից՝ հասկանալով, որ հասարակության մեջ անհրաժեշտ են համարձակ քայլեր և պրագմատիզմ։

Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ նախագահ Յան Բորգը։

«Տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է մշտական ​​երկխոսություն և պրագմատիզմ՝ հավասար հիմունքներով։ Ակնհայտ է նաև, որ կայուն կարգավորումն ավելի կամրապնդվի միջազգային հանրության ակտիվ, փոխլրացնող աջակցությամբ և մասնակցությամբ: Այս առումով, օգտագործելով ԵԱՀԿ համապարփակ գործիքները և երկար տարիների փորձը, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել և լրացնել խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ադրբեջանցիների և հայերի ջանքերը»,-ասել է նա։

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և նշել, որ բազմիցս հրապարակայնորեն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացի կառուցողական շարունակությանը։

kotayk

Լրահոս