24 Փետրվարի, 2024

168.am-ը գրում է․

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Լյուդվիգ Մարգարյանը հարցրել է. «Արմեն ջան, բոլոր այն «անկլավները», որը Նիկոլը ցանկանում է հանձնել թուրքին, հայաթափվում են, Նիկոլին հանելուց զատ՝ սրա դեմը ո՞նց առնենք»։

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Ցավով արձանագրենք, որ որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները՝ մարդկային, տարածքային, դիվանագիտական, բարոյական։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդպիսի կորուստների շարքը շատ մեծ է. Արցախն ամբողջությամբ, Լաչինի միջանցքը, Հայաստանի ինքնիշխան տարածքից 200 քկմ, մոտ 500 զոհ, հազարավոր կորուստներ, 140,000 տեղահանվածներ, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, դիվանագիտական դիրքեր և այլն։

Այսպես կոչված «անկլավները», պլյուս՝ ևս 4 գյուղ, հերթական զոհերը կարող են դառնալ Նիկոլի պարտվողական և ձախողված քաղաքականության։ Ասածս ի՞նչ է. երբ ուշացնում ենք Փաշինյանի պաշտոնանկությունը և ավելի ակտիվ և միասնական կերպով չենք կանխում նոր դավաճանությունները, ապա դոմինոյի էֆեկտը շարունակում է նոր կորուստներ բերել և ավերածություններ գործել։

Ուստի, կարծում եմ, որ ամեն մի նման լրջագույն մարտահրավերի դեպքում պետք է դիմադրել և պայքարել ամբողջ ուժով, մի կողմից` խանգարելու հակահայկական ծրագրերին, մյուս կողմից՝ առիթ ստեղծելու Փաշինյանի դեմ առավել զանգվածային և ուժեղ բողոքի ալիք բարձրացնելու համար»։

kotayk

Լրահոս