29 Նոյեմբերի, 2022

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանը մեկնելու է Կատար, որտեղ երջանիկ պատահականությամբ տեղի է ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Ալենը, բնականաբար, մեկնելու է լրիվ այլ նպատակով, բայց ստիպված ներկա կգտնվի նաև ֆուտբոլային խաղերին։

Ալենի վրա, ժողովրդական լեզվով ասած, հեղափոխություն/իշխանափոխությունը եկավ։ Ինքը հունական Միկոնոս կղզի է մեկնում տժժալու, Բալի է գնում, սպասարկող թանկարժեք ավտոմեքենա է գնում, հսկայական գումարների տեր է դարձել։ Եվ այս ամենը պետբյուջեի կամ ուրիշի հաշվին։ Սրան գումարած՝ Ալենի եղբայրը տնօրեն է աշխատում մի կազմակերպությունում, որը ասֆալտի տենդերներ է շահում։

«Թավշյան» բարեբեր էր նաև մյուս քայլարածների, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի, իր տիկնոջ, իր աներձագի, բարեկամների ու նեղ շրջապատի համար։ Պարտքով գարեջուր խմողները, ամբողջ կյանքում ոչ մի տեղ չաշխատածները, սեփական փիսո չունեցողներն այսօր դոլարային միլիոնատերեր են դարձել։

Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը, Արսեն Թորոսյանը և մյուսները շարունակելու էին իրենց «բոմժական» ու անիմաստ կյանքը, եթե չլիներ «թավշյան»։ Սրանք հիմա նոր հագուկապ ունեն, դեմքի լուրջ և սբխեչի ուլի արտահայտությամբ խոսում են տեսախցիկների առաջ, մեծ փողեր են ֆռացնում, բյուջեի մեջ են մտցրել ձեռքները։

Դզվեցին նաև արփիդավոյանները․ սրանք արդեն սանրվում են, հագնվում են, լվացվում են, ավտո են քշում, տուն են առնում, գրպաններում փող կա։

Իսկ ի՞նչ ստացավ այն ժողովուրդը, որը հավատացել էր, որ հանուն արդարության, սոցիալական հավասարության է դուրս եկել փողոց։ Ի՞նչ ստացավ այն քաղաքացին, որին Նիկոլը տարիներով կերակրել էր, որ եթե իր պես մեկը լինի իշխանության ղեկին, ապա կոռուպցիա չի լինի, օլիգարխիա չի լինի, կյանքն էլ կդառնա ուրախ ու երջանիկ։

2018–ից հետո կոռուպցիան ոչ թե վերացավ, այլ դարձավ գռեհիկ ու լկտի։ Օլիգարխիան ոչ թե վերացավ, այլ Նիկոլը հին օլիգարխների հետ լեզու գտավ, նրանցից փող վերցրեց ու հիմա հա՛մ հների հետ է աշխատում, հա՛մ իրեն կից նոր օլիգարխիա է ձևավորում։

Հասարակ քաղաքացուն «թավշյայից» բաժին հասան կորոնավիրուսային մահերը, պատերազմները, զոհերը, գերեզմանները, թանկացած գները, նիկոլականների հաբռգածությունը, ոստիկանական բռնապետությունը։

Ստացվեց այնպես, որ հեղափոխություն/իշխանափոխություն եղավ, որպեսզի Ալենը տժժա, Նիկոլը Ղարաբաղը հանձնի ու Աննայի հետ տժժա, աներձագը դառնա պատգամավոր ու վերևների հետ հարց լուծող, Ավինյան Տիգրանը՝ հեղափոխական օլիգարխ, Պապիկյան Սուրենը ասֆալտի «ֆիդայի», որոշ նախկինների զավակներ՝ պաշտոնյա, դե իսկ Լֆիկը՝ ինչպես միշտ։

Հայկ Ուսունց

7or.am

Լրահոս