28 Մայիսի, 2024
«Հրապարակ»-ը գրում է
«Հայաստանի հյուսիսին պատուհասած աղետի օրերին իշխանականները երեկ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ խրախճանքի մեջ էին։ «Կանայք հանուն խաղաղության» միջոցառման կազմակերպիչն ըստ լուրերի՝ Աննա Հակոբյանի օգնականն է՝ Ստելլա Սարուխանյանը։
Համացանցում տարածված լուսանկարներից երևում է, որ Ալեն Սիմոնյանի մայրը ևս մասնակցել է այդ համերգին, Պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանի օգնականը՝ Լիլիթ Նիկոյանը, լրագրող Լիլիթ Թադեւոսյանը, ՔՊ-ական բժիշկներ, տարբեր մարզերից ՔՊ-ական ուսուցչուհիներ, թաղապետարանների աշխատակիցներ եւ այլք։ Հանդիպումը «ծաղկեցրել» են Արկադի Դումիկյանը եւ Սոնա Շահգելդյանը»։

 

 

kotayk

Լրահոս