28 Մայիսի, 2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մայիսի 27-ին Մադրիդում անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, իրադարձությունը հեռարձակվել է թագավորության կառավարության կայքում։

«Իսպանիայի կառավարությունը հաստատում է Ուկրաինայի անվտանգության բարեփոխմանն իր հանձնառությունը»,- ասել է Սանչեսը փաստաթղթի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:Իսպանիան դարձավ Ուկրաինայի հետ անվտանգության փաստաթուղթ ստորագրած տասներորդ երկիրը։ Փաստաթուղթը ենթադրում է ռազմական և քաղաքացիական օգնություն, երկրի տարածքի վերականգնում և ականազերծում։ «Փաստաթղթի համաձայն՝ Իսպանիան 2024 թվականին Ուկրաինային կտրամադրի շուրջ 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության ռեկորդային փաթեթ»,-այս մասին գրում է «Pais» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

kotayk

Լրահոս