17 Մայիսի, 2024

Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է»։

«Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պաշտպանության  նախարարությունը հայտնում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան:

Զինծառայողների հարազատները  ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն:

Ուստի հորդորում ենք ԶԼՄ-ներին հիմնազուրկ և մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ չտարածել, զերծ մնալ զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու գործելաոճից»,-նշել են նախարարությունից։
Այս մասին հաղորդում է Panorama.am-ը:

Մեր կողմից նկատենք. եըե որևէ մանիպուլյատիվ ու հիմնազուրկ բան այս ամենի մեջ կա, դա հենց ՊՆ-ի այս թույլիկ արձագանքն է: Ինչո՞ւ մանիպուլյատիվ: Խնդիրն այն է, որ նրանց ղեկավար ու պաշտամունքի առարկա, եթե ո՝ ըուռք Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ բանակի մատակարարումն, իբր այնքան վատ վիճակում է, որ ծնողներն ստիպված ծանրոցներ են ուղարկում ծառայողներին, հայտարարում էր, որ նման բան իր իշխանության դեպքում չի լինելու և այդպես շարունակ:

Իսկ հիմա, երբ բացահայտ պարզվում է, որ այդպես չէ, այսինքն՝ Փաշինյանն ուղղակիորեն ստել է (ինչպիսի՜ զարմանալի բան, չէ՞: Ախր Փաշինյանն այդ ե՞րբ էր ստել, որ մի հատ էլ այս դեպքում ստեր, չէ՞), ՊՆ-ն կամ միգուցե հենց Պապիկյանը նստել-մտմտացել են ու ավելի սրամիտ բան չեն գտել ասելու քան այն, թե՝ ծնողներն ու հարազատները կամավորության սկզբունքով են ծանրոցներ ուղարկում: Կարելի է կարծել, թե նախկինում, որ ուղարկում էին դա պարտադիր հարկի պես մի բան էր, էլի կամավոր ու ըստ հնարավորության էին ուղարկում, էլի: Պարզապես նախկինում խոսքը մարտունակ ու հաղթող բանակի մասին էր, իսկ հիմա՝ Փաշինյանի ու Պապիկյանի հրամաններով թշնամու առաջ «դռներ բացողի»:

kotayk

Լրահոս