Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Նշենք, որ վաղը՝ դեկտեմբերի 9-ին, Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։