10 Ապրիլի, 2024

Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով, որը հերթական հոգեբանական ահաբեկչական գրոհն է հայկական հանրության նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ես չեմ դադարի կրկնել՝ մեզ պարտության են փորձում մատնել առաջին հերթին մեր ուղեղներում, մեզ փորձում են համոզել, որ մեր խնդիրը մեր ինքնության, հայ լինելու մեջ է, որ եթե դադարենք հայ լինել, մոռանանք սեփական պատմությունը, ապա կապրենք խաղաղ և ապահով։ Սա հստակ մտածված ու պլանավորված տեղեկատվական ու հոգեբանական օպերացիա է, որը ցավալիորեն փորձում են իրագործել հենց ՀՀ իշխանությունների ձեռամբ։ Փաշինյանն էլ համաձայնվել է լինել այդ գործիքը՝ մղելով հայ ժողովրդին անզորության և անկամության։ Նպատակը հստակ է, եթե մենք մեր ուղեղում պարտվենք, ապա մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ 

Ես վստահ եմ, որ այդ ծրագիրը կարող ենք տապալել, մնում է միասնական որոշում կայացնենք որպես հանրություն և իրագործենք այն»:

kotayk

Լրահոս