8 Հունիսի, 2024

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Գայանե Մուրադյանը նրան հարցրել է.

«ԱԺ-ում ՔՊ-ն Արարատ Միրզոյանի մեծարման երեկո էր կազմակերպել, չնայած Հայաստանը պարտություններ է արձանագրում դիվանագիտական գրեթե բոլոր ճակատներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Ձեր հարցի հետ կապված՝ երեք դիտարկումներով սկսեմ։

Նախ, պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. դժվար չէ ճամպրուկ լինել, եթե կողքից միայն ուսապարկեր են։

Երկրորդը՝ ՔՊ-ն գովում է  Միրզոյանին, որովհետև նա անշեղորեն իրականացնում է ՔՊ-ի ծրագիրը՝ լիկվիդացիոն գներով վաճառել հայ ժողովրդի շահերն արտաքին շուկայում՝ հանուն սեփական իշխանության։

Եվ երրորդը, որքանով հասցրել եմ ծանոթանալ, ընդդիմությանը հաջողվել էր  իրականություն վերադարձնել Արարատին՝ բարձրաձայնելով սուր և ճշգրիտ հարցեր։

Հայաստանի արտաքին ձախողումների մասին շատ է խոսվում, որքան էլ իշխանական քարոզչամեքենան հակառակն է հրամցնում մարդկանց՝ նրանց դնելով մտավոր թերզարգացածների տեղ։ Միրզոյանի միակ ձեռքբերումը՝ որպես ԱԳ նախարար, իր բարելավված անգլերենն է, ինչը այդպես էլ չի հաջողվել Նիկոլին։ Հայ ժողովրդի վրա Արարատն ավելի էժան կնստեր, եթե պարզապես նրա  հետ պարապող անգլերենի դասախոս վարձեին պետական բյուջեի հաշվին։

Նրա պաշտոնավարումը բնութագրող,  Միրզոյանի ասած՝ «կայսերական» լեզվով մի ասացվածք կա՝ каждая сосиска строит из себя колбасу:

Ի դեպ, հակառուսականության առաջամարտիկ Արարատին հիշեցրեք, որ ընդամենը 2 տարի առաջ ՌԴ ԱԳ նախարարին նա քմծիծաղով անվանում էր «իմ լավ բարեկամ»:

kotayk

Լրահոս