9 Հունիսի, 2026

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հունիսի 8-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է Պոլսո հայոց պատրիարքարանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի  արդարադատության նախարար Աքըն Կիվրլեքը և մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպեո նաև պատգամավոր Սևան Սվաճօղլուն։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր։

Մտքեր են փոխանակվել Իսկենտերունի Ս. Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Ս. Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների շուրջ։

Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը հայ համայնքի անունից ցուցաբերած հետաքրքրության համար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և նրան առողջություն ու հաջողություն է մաղթել։

Լրահոս